«Հուրգադա-Երևան թռիչքը մեկնարկեց, շուրջ երեքուկես ժամից ՀՀ 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում». Տիգրան Ավինյան


18:29 , 26 հուլիս, 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը: Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում:

Տեղեկացնում եմ, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան»: