18:40 , 26 հուլիս, 2019ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը կարևորել է սպասարկման աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք խաղերի պատշաճ անցկացման կարևոր բաղադրամասերից են: