«Ճարպակալում» հասկացությունը պետք է վերանայվի․ գիտնականներ


18:00 , 26 հուլիս, 2019

Ըստ գիտնականների՝ բոլորը սովորել են, որ ճարպակալումն օգտագործում են մեծ քաշով մարդկանց նկարագրելու համար, բայց դա այդպես չէ:

Ամերիկյան գիտնականները հայտարարել են, որ անհրաժեշտ է վերանայել «ճարպակալում» հասկացությունը, ինչպես նաեւ հիվանդության ախտաբանությունը եւ պատճառները: Այդ մասին հայտարարել է Այովայի համալսարանի գիտնականների խումբը: Խմբի ղեկավար Վեյ Բաոյի խոսքերով՝ բոլորը սովորել են, որ ճարպակալումը մարմնի մեծ քաշով մարդիկ են: «Բայց դա այդպես չէ,- նշել է Բաոն:- Ճարպակալմամբ տառապողներին մարմնի քաշով չի կարելի բնութագրել: Այն պետք է բնութագրել ճարպերի բաղադրությամբ»:

Նա բացատրել է, որ շատ ժամանակ մարմնի մեծ կշռով մարդիկ ճարպակալմամբ հիվանդ չեն, այլ ընդհակառակը՝ շատ ժամանակ մարմնի նորմալ քաշ ունեցողներն են հիվանդ ճարպակալմամբ, քանի որ ամբողջ ճարպը նրանց մոտ հավաքվում է իրանի շրջանում: Մասնագետները նշել են, որ պետք է փոխել ճարպակալման բնորոշումը եւ վերանայել նրա էությունը: