Գիտնականները հայտարարել են, որ գտել են պատմության մեջ ամենախոշոր կենդանու ոսկորը


17:12 , 26 հուլիս, 2019

Ֆրանսիայում գիտնականները պեղումների ժամանակ հայտնաբերել են չափազանց մեծ չափերի կենդանու ազդրային ոսկոր: Այդ մասին գրում է The Daily Star-ը:

Ենթադրվում է, որ այդ չափի ոսկորով կենդանին կարող էր հասնել մինչեւ 30 մ-ի: Մասնագետները նշել են, որ այն համադրելի է Պատագոտիտան տեսակի դինոզավրերի չափերի հետ:

Սակայն ոսկորի իրական պատկանելիությունը դեռ ճշտված չէ:

Ենթադրվում է, որ նման ոսկորի տերը մոլորակի վրա ապրել է 140 մլն տարի առաջ: «Այս ոսկորը հսկայական է: Այն հիանալի պահպանվել է», նշել է Անգուլեմա թանգարանի աշխատակից Ժան-Ֆրանսուա Տուրնեշպիշը:

Նրա խոսքերով՝ նման գտածոներ շատ հազվադեպ են պատահում: Ոսկորը կարող էր փշրվել սեփական քաշի ծանրության տակ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հնէաբանները Եգիպտոսում գտել են աշխարհում ամենահին մարդկային մնացորդները: