Սիրանուշ Սահակյան. Դատավորը հետապնդվում է գործադիրին ոչ հաճո որոշում կայացնելուց հետո


16:00 , 26 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Քննչական մարմինները ոչ միայն խախտել են դատավորի իրավունքները, այլև որպես պետական մարմին անտեսել են Բարձրագույն դատական խորհուրդին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին։

Անդրադառնալով հարցին, դատավորի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքակա՞ն, թե՞ իրավական նպատակներ են հետապնդում, Սահակյանը կարծիք հայտնեց՝  անկախ այն բանից, թե երևույթներին ինչ անուններ կտրվեն, դրանց էությունը չի փոխվի։

«Որպեսզի գնահատական տանք, պարզապես նայում ենք փաստերի խրոնոլոգիան, որտեղի՞ց խնդիրը ծագեց, ի՞նչ զարգացում ունեցավ։ Ինձ թվում է վերլուծական միջին  ունակություն ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է այդ կապերը տեսնել»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ