Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային մատակարարվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ հայտարարություն է արել Bloomberg-ի հետ զրույցում։
Ամերիկացի պաշտոնյան Թուրքիային զգուշացրել է, որ եթե Անկարան գործարկի ռուսական համակարգերը, ապա Վաշինգտոնը ավելի շատ պատժամջոցներ կարող է կիրառել։
Պոմպեոն հիշեցրել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ը կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում ու ավելացրել. «Ավելի շատ պատժամիջոցներ կարող են կիրառվել: Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք, որ S-400-ները չգործարկվեն, մեր նպատակը դա է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ