12:50 , 26 հուլիս, 2019Հայաստան ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների փոփոխություն չի լինելու մինչև տարեվերջ:
Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հերքելով սեպտեմբերից վճարների բարձրացման լուրերը: «Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»: