Իշխանության ձեռքին ռեպրեսիվ գործողությունների դագանակ դարձած միլիցեքի մտքով անգամ չպետք է անցնի, որ պլստալու են


12:46 , 26 հուլիս, 2019
Քաղաքական գործընթացները սկիզբ ու վերջ ունեն, ինչպես ամեն ինչ այս կյանքում: Սա էլ կանցնենք, սրանից էլ դասեր կքաղենք կամ միգուցե և չենք քաղի: Բայց մի բան պարզ է. իշխանության ձեռքին ռեպրեսիվ գործողությունների դագանակ դարձած միլիցեքի (ոստիկանների հետ չխառնել) մտքով անգամ չպետք է անցնի, որ, ժողովրդի վարչապետի բառապաշարով ասած, պլստալու են: Խոսքը նրանց մասին է, ովքեր համաձայնվում են, ասենք, ՍԴ նախագահի վրա գործ կարելու պատվեր կատարել կամ նույնիսկ հոտոտել անցյալն ու, օրինակ, դպրոցի հետնաբակում դասղեկից թաքուն ծխելու լուրերն ուսումնասիրել: Տղերք, ձեր երբեմնի կոլեգա Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ճակատագրին նայեք, ձեզ խղճացեք...