Զելենսկին խոսել է Թրամփի հետ


05:30 , 26 հուլիս, 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի կայքը:

Նշվում է, որ Թրամփը շնորհավորել է Զելենսկիին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին ԱՄՆ- կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների համար:

Ավելի վաղ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգթոն հրավերի համար: Միևնույն ժամանակ, Զելենսկիի վարչակազմը չի նշել, թե արդյոք Զելենսկին համաձայնել է Թրամփի առաջարկին, և երբ կարող է այն տեղի ունենալ: