Ինչպես են ընթանում Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ՝ ներսից


10:12 , 26 հուլիս, 2019

Փարիզի Աստվածամոր տաճարում, որտեղ 3 ամիս առաջ սարսափելի հրդեհ բռնկվեց, վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ այն հնարավոր կլինի վերականգնել 5 տարվա ընթացքում: Այդ վարկածը հարուցում է մասնագետների կասկածը, քանի որ, ըստ նրանց, ամենաքիչը 10 տարի է պետք վերջնական վերականգնման համար։

Տաճարի վերականգնման համար ֆրանսիական 4 հիմնադրամների կողմից գրեթե 270 մլն եվրոյի նվիրատվություն է հավաքվել: Դրամահավաքին մասնակցել են հազարավոր դոնորներ՝ ավելի քան 150 երկրներից: