Ծխախոտի նոր մահացու վտանգ է հայտնաբերվել


06:12 , 26 հուլիս, 2019

Անգլիայի Ջոն Ռասկինի անվան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ծխախոտի ֆիլտրերը վտանգավոր գործոն են մոլորակի աղտոտման հարցում՝ գրում է kp.ru-ն:

Ուսումնասիրության համաձայն՝ կենսպլաստիկը, որից պատրաստվում են ծխախոտի ֆիլտրերը, լուրջ վնասներ է պատճառում շրջակա միջավայրին և խոչընդոտում բույսերի աճը:

Գիտնականները փորձեր են անցկացրել բույսերի հետ: Հողի մեջ բույսերի տակ ծխախոտի ֆիլտրեր են դրել: Արդյունքում բույսերի աճը 27%-ով պակասել է։

Բացի դրանից՝ բույսերում հայտնաբերվել է քլորիֆիլային անհավասարակշռություն: