Մեծ Բրիտանիան չի հրաժարվի Իրանի հետ միջուկային գործարքից լցանավի կալանումից հետո


23:40 , 25 հուլիս, 2019

Միացյալ Թագավորությունը մտադիր չէ հրաժարվել Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրից (ԳՀՀԾ) այն բանից հետո, երբ Իրանը Հորմուզի ծոցում բրիտանական լցանավ է կալանել։ Այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունում։

Գերատեսչությունում ընդգծել են, որ կշարունակեն հետևել համաձայնագրի դրույթներին՝ մյուս մասնակիցներին ևս կոչ անելով կատարել իրենց պարտավորվածությունները։

ԱԳՆ-ում հավանական են համարել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։