Sagrada Familia տաճարը շինարարության թույլտվություն է ստացել


23:20 , 25 հուլիս, 2019

Բարսելոնայի քաղաքապետարանը չորեքշաբթի Sagrada Familia տաճարի շինարարության թույլտվություն է տվել: Այս մասին ասվում է Twitter-ում քաղաքի իշխանությունների հրապարակման մեջ:

Իր հերթին տաճարի ղեկավարությունը 4.6 միլիոն եվրո է տրամադրել շինարարական հարկի և լիցենզիայի տրամադրման համար: Այսպիսով, ինչպես նշել են քաղաքապետարանում, վերջ է դրվել «անոմալիային», քանի որ 130 տարիների ընթացքում շինարարական աշխատանքները կատարվել են առանց համապատասխան լիցենզիաների:

Ավելի վաղ Կատալոնիայի մայրաքաղաքի իշխանությունները և կրոնական կառույցի ղեկավարությունը համաձայնության են եկել, ըստ որի՝ Sagrada Familia-ն խոստացել է տասը տարվա ընթացքում 36 միլիոն եվրո վճարել որպես քաղաքային ծախսերի փոխհատուցում: Իր հերթին Բարսելոնայի քաղաքապետարանը խոստացել է օժանդակել շինարարական աշխատանքների հետ կապված հարցերի կարգավորմանը: