Հրապարակվել է SpaceX տիեզերանավի հրդեհի տեսանյութը


20:20 , 25 հուլիս, 2019

Starhopper փորձարարական տիեզերանավի հրդեհի տեսանյութը հայտնվել է համացանցում՝ հաղորդում է Space.com- ը:

Աստղանավը տուժել է Boca Chica Beach-ի փորձարկման վայրում անցկացված փորձարկումների ժամանակ: Նախատեսվում էր, որ տիեզերանավը կթռչի 20 մետր և կվերադառնա: Սակայն տիեզերանավի շարժիչը անջատվել է՝ այդպես էլ գետնից չպոկվելով, փոխարենը հրդեհի և ծխի սյուն է գոյացել։

Տիեզերանավը նախատեսված էր Մարսի գաղութացման համար: