Կինը ձերբակալվել է ամուսնու սեռական օրգաններն ուժեղ սեղմելու համար


19:45 , 25 հուլիս, 2019

Միացյալ Նահանգներում կնոջը ձերբակալել են իր ամուսնու սեռական օրգաններն ուժեղ սեղմելու համար, հաղորդում է NYP-ը:

Ինչպես նշվում է, կինն այնքան ուժեղ է սեղմել զուգընկերոջ սեռական օրգանները, որ նա դժվարացել է քայլել:

Պարզաբանվում է, որ մեղադրյալը հանցանքը գործել է ամուսնու քնած ժամանակ. նա մոտեցել է և կտրուկ, ամբողջ ուժով բռնել է նրա սեռական օրգանները:

Շուտով ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, և կինը խոստովանել է, որ դա արել է առանց ամուսնու համաձայնության:

Նա բացատրել է, որ իր արարքի դրդապատճառը զուգընկերոջը գրգռելը և նրա հետ սեռական հարաբերություն ունենալն էր: