Նյու Յորքում արգելել են կտրել կատուների եղունգները


20:00 , 25 հուլիս, 2019

Նյու Յորքի իշխանություններն արգելել են նահանգի տարածքում կտրել կատուների եղունգները, հաղորդում է The Huffington Post-ը։

Այժմ նահանգում չի կարելի կտրել կատուների եղունգները, եթե անասնաբույժը չի համաձայնել այդ գործընթացին։

Նշվում է, որ դա բացասաբար է ազդում կենդանիների վրա, որոնք քրոնիկական ցավերի պատճառով սկսում են իրենց ագրեսիվ և անգամ անկանխատեսելի պահել։

Արդյունքում ամեն ինչ հաճախ ավարտվում է նրանով, որ տերերը նրանց ապաստարաններ են հանձնում։