Կայսր Մակրոն. Ֆրանսիայի նախագահին ծաղրել են սոցցանցի լուսանկարի համար


19:15 , 25 հուլիս, 2019

Ֆրանսիայում համացանցի օգտատերերը ծաղրել են նախագահ Մակրոնին սոցցանցերում պրոֆիլի նոր լուսանկարի պատճառով:

Էմանուել Մակրոնն իր հաշիվներում փոխել է պրոֆիլի լուսանկարը, որտեղ երևում է Հինգերորդ հանրապետության նախագահի՝ դեպի աջ նայող պրոֆիլը: Շատ օգտատերեր այստեղ նմանություն են տեսել մետաղադրամների վրա պատկերված միապետերի պրոֆիլների հետ:

«Այստեղ դուք կարող եք տեսնել Հուլիոս Կեսարի պրոֆիլը: Ախ, ներեցեք, սա երիտասարդ և դինամիկ առաջնորդն է, որը տրվել է երևակայությանը»,- մեկնաբանել է քաղաքացին:

Մեկ այլ օգտատեր ընդգծել է. «Կարելի է մտածել, որ խոսքը միապետի պատկերով մետաղադրամի մասին է, ուր մնաց թե կայսեր»՝ ավելացնելով #MacronI հեշթեգը:

Շատերը կատակում են, որ Մակրոնը սխալ է հասկացել «պրոֆիլի լուսանկար» տերմինի իմաստը և տեղադրել է իր պրոֆիլով լուսանկարը: