Բելգիայում մեկ ու կես դար անց ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել


18:20 , 25 հուլիս, 2019

Բելգիայում +38․9 աստիճան օդի ջերմաստիճան է գրանցվել, ինչը թույլ է տվել թարմացնել 1833-ի ռեկորդը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է թագավորական օդերևութաբանական ինստիտուտի ներկայացուցիչ Դավիդ Դեհենաուն։

«1833-ից ի վեր դա ամենաբարձր ջերմաստիճանն է Բելգիայի տարածքում՝ +38․9 աստիճան։ 2015-ին Հեհթել Էսքելում և Լժեում օդի ջերմաստիճանը +38․8 աստիճան էր»,- ասվում է հաղորդագրությունում։

Անոմալ տապ է եվրոպական բոլոր երկրներում։