«Հուավեյ»-ի հիմնադիրը վստահեցրել է, որ մոտ 140 երկիր օգտագործելու է իրենց տեխնոլոգիաները


18:00 , 25 հուլիս, 2019

«Հուավեյ» հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը հայտարարել է, որ 135 կամ 136 երկիր օգտագործելու են «Հուավեյ 5G» ցանցը՝ բացառությամբ ԱՄՆ-ի և Ավստրալիայի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ենթադրվում է, որ այս ընկերության «Հուավեյ 5G» ցանցի օգտագործումը զգալիորեն կաճի եվրոպական երկրներում:

Ժեն Չժենֆեյի կարծիքով՝ «Հուավեյ 5G»-ն ընտրում են երկրներից շատերը, քանի որ ընկերությունն ապահովում է առաջատար տեխնոլոգիաներն այս ոլորտում:

Ընկերության հիմնադիրը հիշեցրել է, որ 2018 թվականի վերջի դրությամբ «Հուավեյ»-ն ունի 87 805 արտոնագիր և աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում 5G-ի հիմնական արտոնագրերի թվով: