11:30 , 27 հունիս, 2013Հունիսի 15-ին Չինաստանի հայ համայնքը, որն ավելի հայտնի է «ՉայնաՀայ» անունով, Քուանքժուում կազմակերպել է հանդիպում-երեկույթ՝ Հոնկոնգում հայկական համայնքային կենտրոն բացելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 90 մարդ: Այս առթիվ հրավիրվել էին նաև երգիչ Արթուր Աբգարյանը և նրա երգչախումբը:
Համերգից հետո արտահայտելով իր տպավորությունները՝ նա ասել է, որ խորապես տպավորված և զարմացած է՝ տեսնելով, թե տեղի հայ երիտասարդությունը որքան կապված է Հայաստանի հետ՝ չնայած երկու երկրների միջև եղած աշխարհագրական մեծ հեռավորությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ