Ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխանում ապրող 16-ամյա մի պատանի (Video)


15:00 , 25 հուլիս, 2019

Հուլիսի 20-ի գիշերը «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղում ապրող 16-ամյա մի պատանի։ Նա իր հետ պատահածի վերաբերյալ բժիշկներին հայտնել էր իրականությանը չհամապխատասխանող տեղեկություն։ 
Ոստիկանության Գավառի բաժնի անչփահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամերի ընթացքում պարզեցին դեպքի իրական հանգամանքներն ու պատանուն դանակահարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին տուժողի համագյուղացի 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը։ 
Նշանակվել են փորձաքննություններ։ 
Հանգամանքները պարզվում են։