11:16 , 27 հունիս, 2013«Ես ուզում եմ, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը հասկանա և իմանա, որ երկրագունդը շատ փոքր է, և յուրաքանչյուրի գործողությունները, գործունեությունը և քայլերը հայտնի են դառնում վաղ թե ուշ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի նախագահ Գաոնիկ Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ իր ղեկավարած կազմակերպությունը հետամուտ լինելո՞ւ է օֆշորային սկանդալի հետագա բացահայտմանը:
Պարոն Մարգարյանն ասում է, որ կնոջ, երեխաների կամ զոքանչների վրա ունեցվածքը գրանցելը պետական չինովնիկներին չի ազատում գոնե բարոյական պատասխանատվությունից՝ թե որտեղի՞ց իրեն այդ գումարները:
Թերթի զրուցակիցը նկատում է, որ այդ իմաստով ՀՀ օրենքը չի գործում: «Այնպես որ՝ Տիգրան Սարգսյանի հարցին մենք մոտակա ժամանակներս կանդրադառնանք կոնկրետ փաստերով՝ Իսպանիայում նրա ունեցվածքի մասին, ո՞ւմ անունով է այն գրանցված, երբ է ստեղծվել և այլն: Մենք ցույց կտանք իր անցած ճանապարհը և ձեռք բերած հարստությունը»:
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում: