Ամերիկյան նոր ռազմանավը կանվանակոչվի Փոլ Իգնատոսյանի անունով


11:35 , 25 հուլիս, 2019

Ամերիկյան նոր ռազմանավը կանվանակոչվի Փոլ Իգնատոսյանի (Իգնատիուս) անունով:

ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարությունը հայտարարել է, որ իր նոր ռազմանավը (Arleigh Burke-class guided missile destroyer, the USS Paul Ignatius DDG 117) կանվանակոչվի ԱՄՆ նախկին ռազմածովային ուժերի քարտուղար, հայազգի Փոլ Իգնատիուսի անունով: Պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին, Ֆլորիդայում: