Անվճար բարեգործական ճաշարաններ. մի վարչական շրջանում՝ 6 հատ, մյուսում՝ ոչ մի


11:05 , 27 հունիս, 2013

Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործում են շուրջ 20 բարեգործական ճաշարաններ: Այստեղ են այցելում մեծահասակներ, թոշակառուներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ, երբեմն նաև սոցիալապես անապահով ընտանիքների ներկայացուցիչներ: Սնունդը տրամադրվում է օրական մեկ անգամ, սովորաբար երկու տեսակի ճաշատեսակ՝ հացով, հյութով կամ թեյով:

Խնդիրը, սակայն, այն է, որ վարչական շրջաններից մեկում կարող է լինել 6 այդպիսի բարեգործական ճաշարան, իսկ մյուսում չլինի և ոչ մեկը:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանը ևս նշեց, որ այդպիսի ճաշարաններ ոչ բոլոր վարչական շրջաններում կան:

Օրինակ Նոր Նորք վարչական շրջանում գործում է 6 բարեգործական ճաշարան, մենք տեղեկացանք, որ դրանցից 5-ը պատկանում են առանձին մարդկանց՝ բարեգործների, իսկ մեկը ֆինանսավորվում է վարչական շրջանի թաղապետարանի կողմից: Քանաքեռ-Զեյթունում կա երեք նմանատիպ ճաշարան: 

Մինչդեռ Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջաններում այդօրինակ ճաշարաններ առհասարակ չկան. ասել է, թե այս թաղամասերում ծերեր, հաշմանդամներ կամ թոշակառուներ չեն բնակվում կամ էլ բոլորը սոցիալապես այնքան ապահով են, որ դրա կարիքը չկա էլ:

Մալաթիա վարչական շրջանում գործում է երկու բարեգործական ճաշարան, որոնցից մեկը ֆինանսավորում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մյուսը՝ թաղապետարանը: Մենք պարզեցինք, որ այս երկու ճաշարաններից միասին օգտվում է մոտ 250 հոգի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ