Bohemian Rhapsody-ն թարմացվել է YouTube-ում մեկ միլիարդ դիտումից հետո


07:41 , 25 հուլիս, 2019

Հանրությանը ներկայացվել է «Bohemian Rhapsody» երգի համար տեսանյութի նորացված տարբերակը այն բանից հետո, երբ YouTube-ում միլիարդ դիտում է հավաքել, հաղորդում է Google-ի մամլո ծառայությունը:

«Queen խմբի Bohemian Rhapsody երգի երաժշտական տեսահոլովակը մեկ միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում: Սա ամենահին տեսահոլովակն է, որը հասել է նմանատիպ ցուցանիշի, և 70-ականների դարաշրջանի առաջին տեսահոլովակը, որը դարձել է օգտատերերի շրջանում այսքան հայտնի»,- ասվում է հաղորդագրության մեջ: