05:30 , 25 հուլիս, 2019Global Firepower-ը հրապարակել է 137 երկների 2019 թ.-ի ամենաուժեղ բանակների վարկանիշային ցուցակը:
Տեղեկատվության համաձայն, 2018 թ.-ի համեմատ Հայաստանի բանակը 12 կետով զիջել է դիրքերը և զբաղեցնում է 96-րդ տեղը:
Վարկանիշը գլխավորում է Միացյալ Նահանգները: Երկրորդ տեղում է Ռուսաստանը, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Չինաստանը:
Թուրքական բանակը վարկանիշում զբաղեցնում է 9-րդ տեղը, Իրանը՝ 14-րդ: Վրաստանի բանակը 85-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանինը՝ 52-րդ: