Զբոսաշրջինկերը կարող են վարձակալել «Մթնշաղ» ֆիլմի հերոսուհի Բելայի տունը


06:08 , 25 հուլիս, 2019

Airbnb բնակարանների վարձակալության կայքում հայտնվել է տուն, որում ապրել է Քրիսթեն Ստյուարտի հերոսուհի Բելլան վամպիրների մասին «Մթնշաղ» ֆիլմում՝ տեղեկացնում է Daily Mail-ը:

Ըստ Սյուժեի՝ Բելայի տունը գտնվում է Վաշինգտոն նահանգի Ֆորքս քաղաքում: Սակայն իրականում այն գնտվում է Օրեգոնե նահանգի Սեինթ Հելենս քաղաքում: Համաձայն տեղեկությունների՝ տունը կառուցվել է նախորդ դարի 30-ական թվականներին:

Վարձակալության գինը արժե շաբաթվա օրերին 1 գիշերվա համար՝ 330 դոլար, իսկ հանգստյան օրերին՝ 440 դոլար: Տանը կա 5 ննջասենյակ, որտեղ կարող են տեղավորվել 10 հյուրեր: