Նախկինում հայտնի թուրք ֆուտբոլիստին մեղադրում են զորակոչից խուսափելու մեջ


13:20 , 27 հունիս, 2013

Նախկինում հայտնի թուրք ֆուտբոլիստին մեղադրում են զորակոչից խուսափելու մեջԹուրքական բանակը փնտրում է հայտնի ֆուտբոլիստ Քուբիլայ Թյուրքյըլմազին, ով մեղադրվում է զորակոչից խուսափելումեջ։
Թյուրքյըլմազը խաղացել է Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում, ինչպես նաև «Գալաթասարայ» ակումբում:

Նա ունի Թուրքիայի և Շվեյցարիայի քաղաքացիություն:

46-ամյա նախկին մարզիկն զարմացել է այս փաստից` նշելով, որ զինծառայություն է անցել Շվեյցարիայում: Թուրքական օրեննքերով` այդ երկրի քաղաքացիները պարտավոր են պարտադիր զինվորական ծառայություն անցնել` անկախ այն բանից, թե այլ երկրի քաղաքացիություն ունեն, թե ոչ:

Շվեյցարիայում բնակվող ֆուտբոլիստը պատրաստվում էր ամռանն այցելել Ստամբուլ, որտեղ պետք է նշանակվեր ՖԻՖԱ-ի դեսպան։