Նոր որոշում. ԼԳՏԲ համայնքը հավաքներ կանցկացնի Հյուսիսային պողոտայում


22:10 , 24 հուլիս, 2019

Hayeli.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով` ԼԳՏԲ համայնքը որոշել է, կոմայգու տարածքի փոխարեն, ամենօրյա հավաքների վայր դարձնել Հյուսիսային պողոտան:
Բանն այն է, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բացումից հետո բողոքներ են ուղղվել պատկան մարմիններին, որ հարևանությամբ` կոմայգու տարածքում, ԼԳՏԲ համայնքի ներկայացուցինչների հավաքները դուր չեն գալիս նորաբաց այգու այցելուներին: ԼԳՏԲ համայնքն էլ որոշել է չընկրկել և ավելի մոտենալ մայրաքաղաքի էլիտար կենտոնին` հավաքների կազմակերպումը տեղափոխելով Հյուսիսային պողոտա: