Ինչպե՞ս են ընթանում հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնողական աշխատանքները (Photo)


03:08 , 25 հուլիս, 2019

Փարիզի Աստվածամոր տաճարում, որտեղ 3 ամիս առաջ հրդեհ էր բռնկվել, ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Աստվածամոր տաճարի վերականգնումը հնարավոր է ավարտել 5 տարվա ընթացքում։ Իսկ ֆրանսիացի մասնագետները և ճարտարապետները նշում են, որ այն հնարավոր է վերականգնել 10 տարվա ընթացքում։