Գիտնականները պնդում են, որ ծխախոտը վնասակար է ոչ միայն մարդկանց, այլև բնության համար


00:00 , 25 հուլիս, 2019

Ծխախոտը վտանգավոր է ոչ միայն մարդկանց առողջության, այլև ողջ մոլորակի համար. ծխախոտի նետված մնացորդները զգալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին՝ վատթարացնելով բույսերի աճը:

Science Alert-ը հաղորդում է, որ գիտնականները վերցրել են Քեմբրիջ քաղաքից բույսերի նմուշներ, այդ թվում՝ հրապարակներից, որտեղ մեկ քառակուսի մետրում գտնվել է ծխախոտի ավելի քան 100 մնացորդ:

Նմուշների հետազոտությունները ցույց են տվել, որ մնացորդները նվազեցնում են խոտաբույսերի ծլումը 10 տոկոսով, իսկ երեքնուկինը՝ 27 տոկոսով:

https://med.news.am/static/news/b/2019/07/22996.jpg

Բույսերի ընձյուղների երկարությունը, որոնք այնուամենայնիվ ծլել են, մնացորդների պատճառով կրճատվել են 13 և 28 տոկոսով:

Ըստ գիտնականների՝ ամեն տարի մոտ 4,5 տրիլիոն ծխախոտի մնացորդ է նետվում: Այս գնահատականն, իհարկե, մոտավոր է և հիմնված է 5,6 տրիլիոն ծխախոտների արտադրության տվյալների վրա, որոնց մեծամասնությունը պատշաճ կերպով չի վերամշակվում: