Զելենսկիի ոսկե կիսանդրիները վաճառում են առանց նրա համաձայնության


20:00 , 24 հուլիս, 2019

Ուկրաինայում վաճառքում են հայտնվել նախագահ Վլադիմիր Զելենսկիի կիսանդրիները, հաղորդում է «Ուկրաինսկիե նովոստին»:

Ապրանքը կշռում է 2.5 կիլոգրամ, իսկ բարձրությունը 23 սանտիմետր է:

Նշվում է, որ կիսանդրին պատրաստված է գիպսից, պատված է 3 շերտ լաքով և ոսկեջրված է:

Հուշանվերը հնարավոր է պատրաստել երեք գույներով՝ մարմարի, փայլուն և անփայլ փղոսկրի:

Ավելի վաղ Զելենսկին դեմ է արտահայտվել քաղծառայողների աշխատասենյակներում իր պատկերի հայտնվելուն: Նրա խոսքերով՝ նախագահը չպետք է կուռք դառնա, իսկ նրա դիմանկարը՝ սրբապատկեր: Նա առաջարկել է աշխատասենյակներում պատերը զարդարել երեխաների նկարներով և «ցանկացած որոշում ընդունելուց առաջ նայել նրանց աչքերի մեջ»: