Խցանումները, ճանապարհների վերանորոգումը կամ ՃՏՊ-ներն ամենատարածված պատճառներն են, որոնց հետևանքով զբոսաշրջիկներն ուշանում են ինքնաթիռից, հաղորդում է Ozon.travel-ը:
Ծառայության փորձագետները հարցում են անցկացրել ավելի քան երկու հազար օգտվողների շրջանում՝ պարզելու համար նրանց կողմից չվերթը բաց թողնելու հիմնական պատճառները:
Պարզվել է, որ ճանապարհորդների 43%-ն առնվազն մեկ անգամ ուշացել է ինքնաթիռից անկանխատեսելի ճանապարհային իրավիճակների պատճառով՝ խցանումներ, չնախատեսված վերանորոգում կամ ՃՏՊ:
Հարցվածների ավելի քան մեկ քառորդը՝ 28%-ը, խոստովանել է, որ թռիչքից ուշացել է քնած մնալու հետևանքով:
Յուրաքանչյուր հինգերորդը (19%) առնվազն մեկ անգամ ստիպված է եղել բաց թողնել թռիչքն անսպասելի առողջական խնդիրների պատճառով, 7%-ը՝ անհետաձգելի գործերի, և միայն 3%-ն է պնդել, որ երբեք չի ուշացել թռիչքից: