10:47 , 27 հունիս, 2013
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցում վճարել երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերում տուժած մարդկանց: Ըստ տեղեկությունների՝ փոխհատուցում կստանան նրանք, ովքեր մասնակցել են խաղաղ բողոքի ցույցերին և մասնակցություն չեն ունեցել ոստիկանների և պետական հաստատությունների վրա կատարված հարձակումներին:
Այսպես, կառավարության որոշմամբ փոխհատուցում է ստանալու 100 խաղաղ ցուցարար: Սակայն առայժմ հստակեցված չէ փոխհատուցման չափը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ