«Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի». Ռոհանի


18:11 , 24 հուլիս, 2019

Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի․ հուլիսի 24-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում:

«Մենք միշտ պատրաստ ենք արդարացի և օրինական բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի՝ երկխոսության կամ էլ բանակցային գործընթացի պատրվակով»,- նշված է Ռոհանիի հայտարարության մեջ, որը զետեղված է նրա պաշտոնական կայքում: Պետության ղեկավարը նաև մեղադրել է Սաուդյան Արաբիային և Իսրայելին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: