Yerkir.am-ը գրում է.
Ադրբեջանական Minval.az-ը հայտնում է, որ Գերմանիայում Ադրբեջանից ներգաղթյալները գնալով ավելի հաճախ են ինքնասպանության դիմում արտաքսման սպառնալիքի պատճառով:
Այսպես` Գերմանիայում գործող ինտեգրման «Leqat» կենտրոնի ղեկավարի խոսքով` վերջին 10 օրերի ընթացքում ադրբեջանցի ներգաղթյալները փորձել են ինքնասպանություն գործել, քանի որ իրենց` երկրից արտաքսման մասին որոշում է կայացվել:
Իսկ այսօր Գերմանիայում բնակվող լրագրող Մովսում Հաջիևը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Ադրբեջանի քաղաքացիներն ակցիա են իրականացրել. նրանք չեն ցանկանում լքել Գերմանիան և վերադառնալ հայրենիք: