Բակո Սահակյանը Թալիշում խորհրդակցություն է անցկացրել


18:20 , 24 հուլիս, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան և Թալիշ գյուղում հրավիրել խորհրդակցություն բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: