14:03 , 27 հունիս, 2013
Ավետարանական եկեղեցին զբաղվում է երիտասարդների սեռական դաստիարակությամբ, ինչպես նաեւ բիզնեսով, և ՀՀ Արդարադատության նախարարությունը վարչական վարույթ է սկսել դրա հետ կապված. «Եկեղեցու ողջ համակարգում տարածվել է «Քյունետ» ցանցային բիզնեսը, որին անդամակցելու համար տարբեր տեսքով գումարային պարտավորություններ են առաջացել եկեղեցու բազում անդամների համար: Եկեղեցու երիտասարդական մեծ խմբերում, իգական եւ արական սեռի միաժամանակյա ներկայությամբ դիդակտիկ նյութերով իրականացվում է սեռադաստիարակություն»: Այս մասին հայտնել է «Քայքայիչ պաշտանմունքից տուժածների օգնության եւ վերականգնողական» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Ի դեպ, վարչական մարմինը պարզել է, որ այդ ճամբարի կրթական ծրագրում բացակայում են դրանց կազմակերպման եւ իրականացման վերաբերյալ ծրագրերը, այնինչ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի «Բարեգործական ծրագրում» պետք է նկարագրվեն ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, դրանք կատարողները եւ ստացողները: Այսինքն` սեռական դաստիարակություն կրթական ծրագիր-դասախոսությունը` որպես կրթական ծրագիր, նախատեսված չի եղել ծրագրով, եւ այն չէր կարող ընդգրկվել «երեխաների համար սահմանված ՙմիջոցառումներ», «ձեռքի աշխատանք» կամ «խաղեր» եզրույթներում: Ի դեպ, այդ միջոցառում-դասախոսությանը մասնակցել են 1981 թվականից մինչեւ 1994թ. եւ դեռեւս 18 տարին չլրացած անձինք:
Ինչ վերաբերում է «Քյունետ» ցանցային բիզնեսին, ապա եկեղեցու ողջ համակարգում բազում ֆինանսական խնդիրներ է հասցրել անդամներին, ապա վարչական վարույթի շջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «QNET»-ը (նախկինում «QuestNet» եւ «GoldQuest») Չինաստանի Հանրապետության Հոնկոնգ քաղաքի օֆշորային գոտում գործող ներցանցային մարկետինգով զբաղվող միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունը սահմանափակված եւ արգելված է մի շարք պետություններում՚: