Սիրուշոյի ելույթը Լատվիայում, տպավորությունները և լատվիական ու ռուսական մամուլի անդրադարձերը երգչուհուն (Photo, Video)


20:10 , 24 հուլիս, 2019

Tert.am Life-ը գրում է.

Հանգստյան օրերին Սիրուշոն Յուրմալայում մասնակցում էր Լայմա Վայկուլեի հեղինակային «Ռանդևու» փառատոնի փակման արարողությանը՝ հայտնվելով ինչպես ռուսական, այնպես էլ լատվիական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Երգչուհին փակման արարողությանը կատարել է «Զոմա- Զոմա» ստեղծագործությունը, ապա բեմ է բարձրացել փառատոնի հիմնադիր Լայմա Վայկուլեն և նրանք երգիչներ Ինտարս Բուսուլիսի և Յանիս Ստիբելիսի հետ լատիշերենով կատարել են  «Листья желтые» ստեղծագործությունը։

«Նրբագեղ էթնիկ հայ երգչուհի Սիրուշոն դահլիճի հետ կատարել է հայկական ժողովրդական «Զոմա-Զոմա» ստեղծագործությունը, իսկ Լայմա Վայկուլեի հետ զուգերգով կատարել է լեգենդար «Листья желтые» ստեղծագործությունը»,- գրել է RusTVnet ժամանցային լրատվական կայքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ