Ոստիկանությունը հիմա էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին. Վալերիյ Օսիպյան


13:30 , 24 հուլիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացին առավել պահանջատեր է դարձել իր իրավունքների պահպանման նկատմամբ, ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Նա միաժամանակ նկատեց, որ ոստիկանությունն անում է ամեն բան՝ բարձրացնելու ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մակարդակը, ինչի շրջանակում, օրինակ, օգոստոսի 1-ից ճանապարհային ոստիկանությունն աշխատելու է նաև շաբաթ-կիրակի։

Անդրադառնալով Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի թեմային՝ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը հիմա էլ փնտրում է նրան։

«Ցանկացած գործ ունի իր սահմանափակումները։ Ընդհանրապես, բոլոր գործերով ունենք օպերատիվ տեղեկություններ և տանում ենք աշխատանքներ», - նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ