Հսկայական ձեռքերի պատճառով տղային դպրոցից հեռացրել են. դա որոշել է դպրոցի տնօրենը (Photo)


22:30 , 24 հուլիս, 2019

Այս հնդկացի տղայի՝ Մուհամեդ Քալիմի մասին դեռ 2014-ին են խոսել: Երեխայի ձեռքերն ուղղակի ապշեցրել են մարդկանց: 

Տղայի յուրաքանչյուր ձեռք կշռում է 8 կգ: Ձեռքերի պատճառով նա ստիպված էր դադարեցնել ուսումը․ այսպիսի ձեռքերով անհնար էր սովորել ու դպրոց գնալ: 

Ամենավատն այն է, որ Քալիմի ձեռքերը դեռ շարունակում են մեծանալ:

Քալիմի մայրն ասում է, որ տղան սովորական երեխաների նման չէր դեռ մանկուց: Երեխայի ձեռքերը միշտ են մեծ եղել, սակայն տարիքի հետ դրանք ավելի ու ավելի ահռելի են դարձել:  

Դժբախտ երեխան նշում է, որ այդ ձեռքերի պատճառով չի կարողանում խաղալ, և շատ հաճախ իր հասակակիցները ծաղրում են իրեն:

Երեխային դպրոցից հեռացրել է տնօրենը՝ հիմնավորելով, որ տղան սարսափեցնում է մնացած երեխաներին: