Արիզոնայում վթարվել է F-16 կործանիչ


10:37 , 27 հունիս, 2013

Գլենդելում (Արիզոնա) չորեքշաբթի F-16 կործանիչ է վթարվել: Այն թռիչքի էր դուրս եկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Լյուկ» բազայից: 

KTLA հեռուստաալիքի տվյալներով՝ երկու օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս նետվել: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Անկումից հետո կործանիչը պայթել է: Բեկորները ցրվել են հարակից փողոցներով: 

Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում: