Բոլորը չէ, որ անկանոն ճոճվում են քաղաքական ալիքների վրա


10:29 , 27 հունիս, 2013

Թուլացած ու լծակներից զրկված մարդուն գնալով ավելի ու ավելի թվում է, որ նա ոչնչի ունակ չէ և աշխարհիս անցքերի հետ ոչ մի կապ չունի, և իր լինելը կախված է ուրիշներից, բայց ոչ իրենից: Սեփական երկիրը կառավարելու անկարողների համար էլ շատ հարմար է դառնում բոլոր թերացումները վերագրել արտաքին աշխարհի ինչ-որ միստիկ ուժերին: Այնինչ դրանք ցանկացած պետությանը առնչվող արտաքին գործեր են: Բոլորն են փոխկախյալ վիճակում... բայց բոլորը չէ, որ անկանոն ճոճվում են քաղաքական ալիքների վրա: