Սարդի խայթոցի պատճառով հայտնի դերասանին անդամահատում է սպառնում


23:20 , 23 հուլիս, 2019

Բրիտանացի դերասան Մեթյու Ֆիլիպսին խայթել է թունավոր սարդը։ Դրա հետևանքով նրա ոտքը կարող է անդամահատվել, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Փոքրիկ խայթոցը, որը Ֆիլիպսը ստացել է Լաս Վեգասում, նախ իմաց չի տվել իր մասին։ Բայց որոշ ժամանակ անց այն մգացել է, ոտքն այտուցվել է։

Երբ դերասանը մասնագետների է դիմել, վերջույթն արդեն ախտահարված է եղել խոցով։ Նրան շտապ վիրահատել են, շաքարախտի պատճառով ցավազրկողներ չեն օգտագործել։