Վերջին երկու տասնօրյակում Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկատվական սադրանքների է դիմում


19:40 , 23 հուլիս, 2019

Վերջին երկու տասնօրյակում Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկատվական սադրանքների է դիմում:

Ադրբեջանական մամուլն աընդհատ լուրեր է տարածում ադրբեջանական դիրքերի, բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ արձակված կրակոցների, որոշակի դեպքերում՝ նաև տուժածների մասին:

Դա որոշակի արտոցոլում ունի նաև սահմանային անցուդարձի վրա:

Անկյունաքարային ձևակերպումն է՝ ոչինչ անպատասխան չեն թողնելու: Սա նման է սպառնալիքի, ինչով երբեք մեզ հետ խոսել չի ստացվի:

Այս գործելաոճն, իհարկե, ծանոթ է նաև պատճառահետևանքային կապի առումով:

Դե, տեղում պատրաստ են ու միշտ հիշում են ադրբեջանական պայմանավորվածությունների, խոստումների և իրական մտադրությունների մասին, պատրաստ՝ կանխելու հակառակորդի ցանկացած սադրանք, ինչ բնույթի էլ լինի: