Բելգիայի արքայազնn արհամարել է հիմնը հեռախոսազանգի պատճառով


20:20 , 23 հուլիս, 2019

Բելգիայի անկախության 188-ամյակի կապակցությամբ նշվող միջոցառման ժամանակ արտասովոր դեպք է գրանցվել: Ալբերտ 2-րդ թագավորի 55-ամյա որդին՝ արքայազն Լորանը, վերցրել է հեռախոսը հիմնի մեկնարկից անմիջապես հետո և փորձել զանգել ինչ-որ մեկին: Դրան նույն պահին արձագանքել է նրա կինը՝ արքայադուստր Քլերը. վերջինս նկատողություն է արել ամուսնուն, և նա պահել է հեռախոսը գրպանում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, սա առաջին դեպքը չէ, երբ Բելգիայի արքայազնը քննադատության է արժանանում ոչ պատշաճ պահվածքի համար: Վերջին երկու պաշտոնական արարողությունների ժամանակ Լորանը նույնպես շփվել է հեռախոսով, իսկ 2014 թվականին նույնիսկ ննջել է արարողության ընթացքում: