ԱԳՆ խոսնակ. Հայաստանը չի գնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մյուսով՝ բանակցում


18:30 , 23 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Փոքր սրացումները չհաշված, մենք առաջնագծում հիմնականում ունենք ստաբիլ վիճակ։ Այս մասին հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Օրբելի կենտրոնում Արցախի խնդրի մասին հրավիրած քննարկման ժամանակ։

«Մենք ունենք բավականին հանգիստ երկարատև փուլեր, ինչը բավականին կարևոր է, քանի որ թույլ է տալիս զբաղվել մարտական պատրաստավածության գործընթացներով»,-ասաց նա։

ՊՆ ներկայացուցիչը նկատեց, դրա հետ մեկտեղ առկա է Ադրբեջանի կողմից թե առանձին, թե Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվացում կամ դրա ներկայացում, միաժամանակ մի փոքր թույլացել է ռազմական հռետորաբանությունը։

«Հայաստանի Հանրապետության ու Արցախի ԶՈՒ-երը բարձրացնում են իրենց մարտունակությունը, ձեռք են բերում զենք-զինամթերք։ Մենք դեռ ամիսներ առաջ հայտարարել ենք, բավականին ծավալային զենք զինամթերքի ձեռք բերման մասին։ Դա մշտական պրոցես է»,-ասաց նա։

Քննարկմանը մասնակցող ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ընդգեց, հայկական կողմը պնդում է՝ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ