Բրիթնի Սփիրսը «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերային ներկայացել է իրանցի զուգընկերոջ հետ (Photo)


23:00 , 23 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային ներկայացել է իրանցի զուգընկերոջ՝ Սեմ Ասղարիի հետ, գրում է ET-ն:

Զույգը, որն առաջին անգամ է հայտնվել կարմիր գորգի վրա, ժպտացել է, ձեռքով ողջունել բոլորին և նույնիսկ համբուրվել տեսախցիկների առաջ:

Սփիրսը կրել է գայթակղիչ կարմիր զգեստ, սև բարձրակրունկ կոշիկներ և արծաթե վզնոց:

Բրիթնի Սփիրսի մատնեմատին շողարձակել է ադամանդե մատանին, ինչը որոշ երկրպագուների հանգեցրել է այն ենթադրությանը, որ զույգն իրենց հարաբերություններն օրինականացրել է:

Ինչ վերաբերում է Ասղարիին, ապա նա նույնպես գեղեցիկ տեսք է ունեցել. երիտասարդը կրել է մարմնագույն կոստյում, սպիտակ վերնաշապիկ և մուգ փողկապ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ