Ինտերը, ամենայն հավանականությամբ, կգնի Ջեկոյին ու կհրաժարվի Լուկակուից


15:50 , 23 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Միլանի «Ինտերը» չի կարող միանգամից երկու հարձակվողի ձեռք բերել, որոնց թիմում ցանկանում է տեսնել նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ «ներաձուրիների» կազմը կհամալրի կամ Էդին Ջեկոն «Ռոմայից», կամ Ռոմելու Լուկակուն՝ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ընդ որում, ավելի հավանական է այն տարբերակը, որ կկայանա 33-ամյա բոսնիացու տրանսֆերը: Իսկ 26-ամյա Լուկակուի տրանսֆերից ակումբը կհրաժարվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ