Միջերկրական ծովում հայտնաբերվել է ավելի քան 50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանավը


13:38 , 23 հուլիս, 2019
Ֆրանսիայի ափերի մոտ՝ Տուլոն քաղաքից 45 կմ հեռավորության վրա, գտնվել է ավելի քան 50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանավը, հաղորդում է BBC-ն՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլիին հղումով:

«Միներվա» սուզանավը Տուլոն քաղաքի նավահանգստից ափ է դուրս եկել 1968թ.-ի հունվարին, որից հետո անհետացել է: Սուզանավում 52 մարդ է գտնվել:

Նախարարի խոսքով՝ սուզանավի որոնման աշխատանքները վերսկսել են անհետ կորած ուղևորների ընտանիքիների խնդրանքով:

Սուզանավը հայտնաբերվել է ջրի մակերևույթից 2370 մետր խորության վրա: Որոնողական թիմն այն գտնելու համար նոր տեխնոլոգիաների օգնությամբ կրկին վերլուծության է ենթարկել միջադեպին վերաբերող տվյալները:

Նշվում է, որ «Միներվայի» խորտակման պատճառներն ու հանգամանքներն այդպես էլ երբեք չեն բացահայտվել: